Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 18-ին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը:
Ես հայտարարել եմ, որ նրա նկատմամբ իրավական հետապնդում երբևիցե չի լինի, որովհետև մոլորվել է, երբևիցե ԶՈՒ գործունեության ըթնացքում ոչ մի մոլորյալ երբևէ չի դատվել: Մենք մինչև այսօր էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են լինել ադրբեջանական կողմից:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկու փողոցում՝ «Թամարա» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դատարանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ստացել, որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է նիստին մասնակցել:
Ի՞նչ պետք է անել այն դեպքում, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, որպեսզի հնարավորինս օգուտ ստանա Մաքսային միության անդամակցությունից: Սա առաջին և գլխավոր հարցերից մեկն էր, որն ուղղվեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարության մամլո ծառայությունը:
Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Մեկուկես ամիս տևած բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է հինգ մարդ, շատերն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անհասկանալի է, թե ինչու Գյումրիի քաղաքպետարանը համառորեն չի ցանկանում ընդառաջ գնալ երիտասարդների նորարարական նախաձեռնություններին:
Ռոուհանին պատրաստ է պատժամիջոցների մեղմացման դիմաց գնալ գործարքի և թույլատրել ԱէՄԳ-ի տեսուչներին հետևել ցենտրիֆուգների տեղակայմանը:
Խորհրդարանը պատրաստվում է արագացված կարգով դիտարկել այդ օրինագիծը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.50-ին, 1993 թ. ծնված Նարեկ Հ.-ն և ավտոմեքենան հայտնաբերվել են Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեի մոտ:
Դատական կարգադրիչը ճարահատյալ Գասպարիին թույլ է տվել ներս մտնել՝ նրա անցաթուղթը ստուգելուց հետո։ Ավելի ուշ թույլատրվել է նաեւ լրագրողների մուտքը։
Մասնավորապես, նշվում է երթուղային տաքսու ուղեվարձ կդառնա 200 դրամ, ավտոբուսի դեպքում՝ 250 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ:
Քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներում շարունակում են ենթադրություններ անել, թե Վրաստանի վարչապետի պաշտոնում ով է փոխարինելու ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, երբ վերջինս կհեռանա քաղաքականությունից:
Հայ և ռուս բիզնեսմեններն այսօր Երևանում փորձում էին ընդհանուր լեզու գտնել։ Առևտրաարդյունաբերական պալատում հայ և ռուս գործարարների հերթական համաժողովն էր։
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կարևորում է միջազգային անվտանգության մեջ նրա ներդրումը:
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում:
Դրա հետ մեկտեղ իսլամականներն իրենց կողմնակիցներին կոչ են արել նաև չվճարել հարկեր և հրաժարվել մի շարք հեռուստաալիքներ դիտելուց:
Քննիչի որոշմամբ Գ. Խոջայանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ մայրը նշված քրեական գործում այս պահին ներգրավվել է որպես վկա:
Ինքնասպանություն գործածների մեծ մասը տղամարդիկ են:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերում արգելել է կիրառել մի քանի արտահայտություններ: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Պատահարների հիսուն տոկոսի համար ծառայողներն են պատասխանատու: 25 տոկոսով լինում են պատահակություններ, որ ասում են՝ մարդու ճակատագիրն էր այդպիսին: Բայց առաջին հիսուն տոկոսի համար, քանի որ ռեժիմային կառույց ենք, հրամանատարությունը մասնաբաժին ունի:
50-ից ավել Լիսկայի և նրա բանդայի կատարած ծանրագույն ոճիրների մասին ես հայտարարություններով հանդես եմ եկել և պահանջել եմ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ վերջակետ դնել տխրահռչակ Լիսկայի ոճրագործ ընթացքի նկատմամբ իրավապահ համակարգի դրսևորած հանցավոր անգործությանը և վերջապես քրեական գործ հարուցել ու նրան ու նրա բանդայի անդամներին կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ:
Թուրքիան մտադիր չէ երկար լռել սիրիական վարչակարգի կողմից երկրի բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների առջև:
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Այս մասին ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսապրոֆեսորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամակցելու մտադրության վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը:
Երևանի քաղաքապետարանում ստեղծվող հանձնաժողովը չի կարող որևէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ: Նման տեսակետ հայտնել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: