Բաժիններ՝

Ալիկ Հարությունյանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպա՞ն

hraparak.am-ի տեղեկություններով, մոտ օրերս կրկին փոփոխություն է տեղի ունենալու ՀՀ դիվանագիտական կորպուսում. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանն ավարտելու է իր աշխատանքն այս պաշտոնում: Նրան փոխարինելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը, ով ժամանակին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության քարտուղար է աշխատել: Վիգեն Չիտեչյանի պաշտոնաթողության մասին վաղուց էին խոսում. նա արդեն 72 տարեկան է եւ զուտ տարիքի իմաստով կենսաթոշակի գնալու ժամանակն է, սակայն այս տեղը պահում էին Էդվարդ Նալբանդյանի համար, ով ժամանակին Ֆրանսիայում մեր դեսպանն է եղել եւ ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու դեպքում, ասում են, նախընտրում է նույն երկիրը վերադառնալ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս