Facebook-ը խոստացել է ինտերնետը 100 անգամ ավելի արդյունավետ դարձնել
Facebook-ը մտադիր է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունը, ինչպես նաև` 100 անգամ նվազեցնել ինտերնետին միանալու արժեքը: Այս մասին նշված է սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված փաստաթղթում:
Ինտերնետին միանալու արժեքի նվազեցմանը Facebook-ը նախատեսում է հասնել տվյալների սեղմման և փոխանցման նոր տեխնոլոգիաների ստեղծման միջոցով: Սոցցանցը ծրագրում է արդյունավետության նոր չափորոշիչներին հասնել առաջիկա 5-10 տարում:
Այսպիսով, ընկերությունը ծրագրում է իր այս նպատակին հասնել Internet.org նոր նախագծի շրջանակում, որը ներկայացվել էր 2013 թվականի օգոստոսին:
Նշենք, որ սոցցանցից բացի, այդ ծրագրին մասնակցում են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` Ericsson-ը, MediaTek-ը, Nokia-ն, Opera-ն, Qualcomm-ը և Samsung-ը: