
Վրաստանը ԵՄ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է. Շտեֆան Ֆյուլե

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին Բրյուսելում հանդիպել է եվրահանձնակատարներ Շտեֆան Ֆյուլեի և Սեսիլիա Մալմստրյոմի հետ: Հանդիպման ժամանակ Ծուլուկիանին նրանց հայտնել է, որ այս տարի Վրաստանում նախագահը կփոխվի ժողովրդավարական ճանապարհով:
Հանդիպումից հետո Ֆյուլեն սոցցանցերում կիսվել է հանդիպման հետ կապված իր տպավորությունների մասին. «Վրաստանը ԵՄ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է: Մենք ողջունում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու Վրաստանի պատրաստակամությունը: ԵՄ-ն աջակցում է Վրաստանի քաղաքական ու տնտեսական ինտեգրմանը:
Դրա վկայությունն է Ասոցացման և ազատ ու խորը առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ նրա ցանկությունը: Մինչև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը շատ կարևոր նշանակություն ունի բարեփոխումների համար առավելագույն կառուցողական միջավայրի ստեղծումը: ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: