Բաժիններ՝

Պուտինը հաճույք է ստանում Արևմուտքում վատ տղայի համբավ ունենալուց. Թոմաս դե Վաալ

Carnegie հիմնադրամի կայքում հրապարակվել է նրա ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Պուտինի խնդիրը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «ԱՄՆ-ը, կարծես թե, գտել է Սիրիայի հետ վարվելու իր երկընտրանքի ռուսական լուծումը, սակայն նա դեռ ունի Պուտինի խնդիր: Այդպիսով, դա տարբեր խնդիր է, այն տարվա պարադոքսն է:

Ռուսաստանը հնարել է մի բանաձև, որն առնվազն թղթի վրա լուծում է Սիրիայի հետ կապված Բարաք Օբամայի երկընտրանքը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի և Արևմտյան երկրների մեծ մասի միջև հարաբերություններն այնքան ցածր են, ինչպես որ եղել երկու տասնամյակի ընթացքում, երբ Մոսկվան 20 տարի միայնակ էր միջազգային արենայում: Խոսքը չի գնում միայն Սիրիայի կամ Էդվարդ Սնոուդենի մասին:

Նախորդ շաբաթ վեճ նկատվեց ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև, որը ստացավ մեծ հնչեղություն: ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում և հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր սպառնալիք կապված է ԵՄ-ի հետ համաձայնագրեր ստորագրելու հնարավորության հետ և անընդունելի է:

Նա մասնավորապես «համերաշխություն» հայտնեց Մոլդովային, որի գինու ներկրման վրա բեռնարգելք է դրել Ռուսաստանը, ինչը նա որակեց որպես քաղաքական ճնշում: Այս ամենն անհատապես վերաբերում է Պուտինին և նրա ագրեսիվ նոր պահվածքին` կապված թե՛ ներքին քաղաքականության, թե՛ հարևան երկրների հետ: Դա նրան պարզապես թողեց առանց ընկերների Արևմուտքում: Նա հակակրանքի արժանացավ իր աշխարհաքաղաքական կեցվածքի համար:

Ձախակողմյան ուժերը նրան մեղադրում են հակագեյական քաղաքականություն վարելու, այլակարծներին ճնշելու և Pussy Riot-ին ազատազրկելու մեջ: New York Times-ում Պուտինի հոդվածն արևմտյան մայրաքաղաքներում որակվեց որպես ցինիզմ և ընդհանուր առմամբ ընդունվեց ծաղրով:

Թվում է, թե Պուտինն ինքն իրեն հիանում է Արևմուտքում ունեցած վատ տղայի իր համբավով` չնայած նրան, որ նա ժամանակ առ ժամանակ օգնել է Սիրիայի հարցով գործարք կնքելուն, և մի շարք հարցերում (Աֆղանստանից մինչև Իրանի պատժամիջոցներ) փոխգործակցությանը հանգիստ աջակցելուն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս