
Հրդեհ Քաղցրաշենում. Ամբողջությամբ այրվել է նաև կովը

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 1967 թ. ծնված Գուրգեն Օ.-ն այրել է իր տան բակում գտնվող խոտածածկ տարածքը, որից բռնկվել է նաև նշված վայրում հավաքված ցախի կույտը, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև նույն տեղում կապված վերջինիս կովը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.37-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: