Բաժիններ՝

Դատավոր Դարբինյանը հեռացավ գոռոցների ներքո

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժել է Տիգրան Առաքելյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: ilur.am-ի փոխանցմամբ` դատավորը բանավոր մերժման ժամանակ որեւէ հիմնավորում չի հնչեցրել: Մերժումը հրապարակելուց հետո, դատարանում իրարանցում է սկսվել, մարդիկ սկսել են գոռալ, իսկ դատավորը թողել և հեռացել է: Մարդկանց դժգոհ վանկարկումների ներքո, անգամ փաստաբանը չի հասցրել լսել՝ արդյո՞ք Եվա Դարբինյանը հրապարակել է դատական հաջորդ նիստի օրը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Նույնատիպ երաշխավորությամբ՝ Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաեւ շուրջ 110 հայտնի գործիչներ: Այսօր այդ մարդկանց անձնական երաշխավորության միջնորդագրերը փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանձնեց դատարանին՝ միջնորդելով դիմողների երաշխավորությամբ փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս