Բաժիններ՝

Սուրեն Թադևոսյանի կատարած խախտման տեսագրությունը

Lurer.com-ը հիշեցնում է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառում, որտեղ նա հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաներն անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:

Հարցի շուրջ պարզաբանումներ էին ստացվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով ասել էր, որ հրավիրել է տեսուչին՝ բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի` վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: Ինչ վերաբերում է ՃՈ աշխատակցի մասին նրա հնչեցրած մեղադրանքներին, Արշակյանը դա համարել էր ոչ կոռեկտ և ոչ իրավաչափ:

Lurer.com-ը, հարցի ամբողջական լուսաբանումը ապահովելու համար, դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել աղմկահարույց խախտման տեսագրությունը: Այսօր մենք ոստիկանությունից ստացանք տեսանյութը, որի պարզաբանման համար կրկին դիմեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին:

– Պարո´ն Արշակյան, քիչ առաջ Ոստիկանությունը մեզ տրամադրել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի աղմկահարույց խախտման տեսագրությունը: Կխնդրեի, որ որպես Ճանապարհային ոստիկանության աշխատակից` բացատրեիք, թե վարորդն ինչ խախտում է կատարել, և օրենքի որ կետի հիման վրա է պատասխանատվության ենթարկվել:

– Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով` նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում` 5000 դրամ: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը սահմանում է՝ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումների երթևեկելի մասը հատող հետիոտների համար: Այս դեպքում կոնկրետ նկարահանման մեջ ակնհայտ երևում է, թե ինչպես է հետիոտնն առաջին երթևեկելի գոտին արդեն հատել, և տվյալ դեպքում` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր զիջել հետիոտնին, որպեսզի նա հատեր երթևեկելի մասը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս