Ցխինվալի իշխանությունների` սեփական սահմանային ռեժիմի ամրապնդման բացառապես իրավաչափ գործողությունների շուրջ քարոզչական հիստերիա է ծավալվում:
Առավել հաճախ արգելված տեղեկատվությունը տեղադրվել է «ВКонтакте», «Mail.ru», «LiveJournal» ցանցերում եւ որոնման հայտնի համակարգերում` Google-ում, Yandex-ում եւ Youtube-ում:
Roberto Cavalli նորաձևության սրահը օրեր առաջ ներկայացրել է 2014թ. գարուն-ամառ հավաքածուն: Այս անգամ հավաքածուն տարբերվել է նախորդներից մորթեղենի ակտիվ ներկայացվածությամբ և հագուստների կտորների նոր հյուսվածքների ընտրությամբ:
Անվտանգության ապահովումը սեպտեմբերի 3-ից Հայաստանը վերապահել է Ռուսաստանին, որն, ըստ ամենայնի, ցանկացել է, որպեսզի Հայաստանը ցանկանա դիտորդ անդամ դառնալ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում: Հանուն Հայաստանի անվտանգության, բնականաբար:
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ սա հիանալի մեկնարկ է ապրանքանիշի սմարթֆոնների ամբողջ պատմության մեջ:
Օրեր առաջ Իտալիայում, մասնավորապես՝ Միլանում տեղի է ունեցել Dolce&Gabbana նորաձևության սրահի գարուն-ամառ/ 2014 հավաքածուի ցուցադրությունը:
Ո՞վ կփոխարինի Վահան Հովհանիսյանին ՀՅԴ խմբակցությունում, նրա՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելու դեպքում: Համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր:
Պարզվել էր, որ մի քանի տարի շարունակ իտալացի ոստիկանները գաղտնալսել էին գանգստերներին, ովքեր քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) վերացնելու պլանները:
Կեսօրից հետո քաղաքապետարանի դիմաց կայանվեցին մի շարք ծառայողական մեքենաներ, որոնց զգալի մասի կտրոնները ժամկետանց են և դրանցով երթևեկել ընդհանրապես արգելված է…
«Princ Princess» խանութ-սրահում հավաքվել էին մանուկների նորաձևության մշտապես հետևող երիտասարդ մայրիկները՝ նշելու Dolce & Gabbana-յի առաջին հավաքածուի շնորհանդեսը: Ցուցադրությանը զուգահեռ մանուկների համար նաև կազմակերպվել էր պաղպաղակի հյուրասիրություն ու ծաղրածուների, տարբեր հեքիաթային հերոսների մասնակցությամբ զվարճալի ներկայացում: «Prince Princess» խանութ-սրահի հիմնադիր-տնօրենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրն է՝ Գայանե Ծառուկյանը:
Համերգի տապալման պատասխանատվությունը ՀՀԿ-ում փորձում են բարդել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: Բայց ինչպե՞ս կարող է Սահակյանը պարտադրել պատգամավորներին ներկա գտնվել տոնական համերգին, եթե նա չունի բռնության անհրաժեշտ լծակներ, իսկ առանց բռնության պատգամավորներին նույնիսկ ԱԺ դահլիճում պահելն է այլևս անհնարին դարձել:
Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:
«Լիբանանը, չնայած սահմանափակ հնարավորություններին, ընդունում է փախստականներին, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է միայնակ մնա արդեն գագաթնակետին հասած խնդիրների հետ»:
Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին:
Գերմանիայի պատմության մեջ երրորդ անգամ դաշինքը ստիպված կլինի միություն ստեղծել իրենց հավերժական մրցակցի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և հրթիռանման 7 պայթուցիչ:
«Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն»:
Microsoft-ը թողարկել է Surface պլանշետի նորացված տարբերակը` այդպիսով փորձելով խթանել իր պլանշետների վաճառքի աճն ու բարձրացնել iPad-ի հետ մրցակցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուսատատեսությունը:
ԲՀԿ-ն միշտ կողմնակից է եղել, որ ունենանք լավ հարաբերություններ հարեւան երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ: Մենք մինչեւ այժմ գիտենք, որ կա Մաքսային միություն հասկացություն եւ համագործակցություն դրա շրջանակներում, բայց դրանից ավել` ոչինչ չգիտենք:
«Վերջին կարգի, անջրդի հողեր են, 1000-1500 դրամ ա հողի հարկը, որտեղ չի կորել էդ փողը…»,- ասաց գյուղապետը:
Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին կիսում է նույն արժեքներն ու ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:
Տվյալների միջև տարբերությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ աղյուսակում ներառված չէ դեպոզիտային հաշվի մնացորդը (ինչի վերաբերյալ հարցադրում չի արվել): Տրամադրված վարկերի վերադարձից ստացված գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշիվ, և այդ հաշվի վրա առկա միջոցներից տրամադրվում են նոր վարկեր:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Նարինե Օ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Սեպտեմբերի 23-ին Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի թիվը թեև մեծ էր, սակայն իր ուրույն ու կարևոր տեղերն էին զբաղեցրել Վլադիլեն Բալյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին քննարկումները, ինչպես նաև Գյումրիի քաղաքի օրհներգի ընտրության հարցը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում:
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են՝ Երևան քաղաքի բնակիչ 63-ամյա Գագիկ Ավագյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 VO 744 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակաիչ 50-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ: