
Մանվելը կամավոր հանձնել է զենքերը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և հրթիռանման 7 պայթուցիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: