
Աշոտ Աղաբաբյանը կողմ է Մաքսային միությանը, իսկ Մարտուն Գրիգորյանը՝ դեռ չգիտի

«Ասպարեզն» ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ մինչեւ հիմա ԲՀԿ-ն չի հստակեցրել իր դիրքորոշումը՝ կո՞ղմ են, թե՞ դեմ, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին էլ հարցրեցինք, թե կո՞ղմ է արդյոք, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ:
«ԲՀԿ-ն միշտ էլ, ի տարբերություն շատ-շատերի, արտահայտել է իր դիրքորոշումը, ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ է: Այսօրվա դրությամբ Մաքսային միության հետ կապված կոնկրետ փաստաթուղթ գոյություն չունի: Եթե դա չկա, այս պահին որեւէ դիրքորոշում արտահայտելն ու գնահատականներ տալը մեր կողմից կլինի ժամանակավրեպ: ԲՀԿ-ն միշտ կողմնակից է եղել, որ ունենանք լավ հարաբերություններ հարեւան երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ: Մենք մինչեւ այժմ գիտենք, որ կա Մաքսային միություն հասկացություն եւ համագործակցություն դրա շրջանակներում, բայց դրանից ավել` ոչինչ չգիտենք: Այնպես որ, գնահատական տալը կլինի անլուրջ, քանի որ չգիտենք, թե վաղը, մյուս օրը մեզ ինչ փաստաթուղթ են ներկայացնելու: Երբ դրա վերաբերյալ փաթեթ ներկայացվեց, կուսակցությունն իր դիրքորոշումը կհայտնի»,-ասել է Մարտուն Գրիգորյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: