
Գերմանիան իր պատմության մեջ երրորդ «խոշոր կոալիցիայի» շեմին է

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստանեա-սոցիալական միությունները չկարողացան բացարձակ մեծամասնություն ստանալ, եւ հիմա Մերկելը կոալիցիայի ստեղծման բարդ բանակցությունների շեմին է:
Ըստ փորձագետների` Գերմանիայի պատմության մեջ երրորդ անգամ դաշինքը ստիպված կլինի միություն ստեղծել իրենց հավերժական մրցակցի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ:
Սակայն, վերլուծաբանների կարծիքով, այդ «խոշոր կոալիցիան» եվրագոտու եւ ԵՄ տնտեսության համար առհասարակ ռիսկեր չի պարունակում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Մերկելի դաշինքը ստացել էր 41,5% քվե, ինչը լավագույն արդյունքն է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Խորհրդարանական 630 տեղերից նրանց բաժին կընկնի 311-ը: