Անտուն անչափահաս աղջիկների ծառայությունները Երևանում պարսիկների համար արժե 10 հազար դրամ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Արմինե Գ.-ի գործի դատական քննությունը, տեղեկացնում է 1in.am-ը:
Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:
21-ամյա Արմինեն, ով նույնպես անչափահաս է թվում, ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:
Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: