
Ռոսպոտրեբնադզորը պահանջում է փակել սուիցիդ քարոզող ավելի քան 2,5 հազար կայք

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` «Ռոսպոտրեբնադզորը» փակում է մոտ 2400 կայք, որոնք ինքնասպանությունների տարածմանը նպաստող տեղեկատվություն են պարունակում:
Գերատեսչության` երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ 2012թ. նոյեմբերից մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր թեժ գծին 2551 հաղորդագրություն է ստացվել «սուիցիդ» վերնագրով: Արդյունքների հիման վրա կայացվել է ինքնասպանության կոչեր կամ ինքնասպանության եղանակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքերի փակման 2414 որոշում:
Նշվում է, որ առավել հաճախ արգելված տեղեկատվությունը տեղադրվել է «ВКонтакте», «Mail.ru», «LiveJournal» ցանցերում եւ որոնման հայտնի համակարգերում` Google-ում, Yandex-ում եւ Youtube-ում: