Բաժիններ՝

Իտալիան Ռուսաստանին խնդրել է ձերբակալել Դեդ Հասանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ կասկածվող «օրենքով գողերին»

Իտալիայի իրավապահ մարմիններն իրենց ռուս գործընկերներին տեղեկացրել են, որ միջազգային հետախուզում են հայտարարել 7 «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց մեծ մասը կարող է գտնվել Ռուսաստանի տարածքում, հաղորդում է Rosbalt-ը:

Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ինտերպոլով հետախուզում է հայտարարվել Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանսկի), Ջեմալ Միքելաձեի (Ջեմո), Կոբա Ախվլեդիանիի (Կոբա), Լաշա Նիջարաձեի (Լաշա Ցխալտուբսկի), Կախա Մակալատիայի (Կախա), Կախաբեր Պարպելիայի (Կախա Գալսկի), Ռամազ Ջինչարաձեի (Ռամազ Թբիլիսցի) դեմ:

Ըստ իրավապահների, ներկայումս հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանում են գտնվում Ջեմալ Միքելաձեն եւ  Լաշա Նիջարաձեն, ովքեր ձերբակալվել էին 2013 թ-ին: Մինչ տեղեկատվությունը կփոխանցվեր Ռուսաստանին` այդ ընթացքում նշված անձանցից եւս մեկը` Ռամազ Ջինչարաձեն ձերբակալվել է Ֆանսիայի տարածքում:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսին Իտալիայի դիմումի հիման վրա Եվրոպոլը մասշտաբային հատուկ գործողություններ էր սկսել «օրենքով գող» Մերաբ Ջանգվելիձեի (Սուխումսկի) կլանի դեմ: Միաժամանակ Չեխիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում եւ Հունգարիայում ձերբակալվել էր 13 «օրենքով գող», այդ թվում` Սուխումսկին:

Պարզվել էր, որ մի քանի տարի շարունակ իտալացի ոստիկանները գաղտնալսել էին գանգստերներին, ովքեր քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) վերացնելու պլանները: Վերջինս սպանվել էր Մոսկվայում, 2013թ. հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս