Շահբազյանը խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է:
Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արտաշես Ավետիսյանը իր կողմից վարած Hyundai մակնիշի 33 ՏT 501 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում` ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Ըստ Սեդրակյանի, տարօրինակ է այն հանգամանքը, որ իբր Հայրիկյանի սպանության պատվերը տալիս` ամբաստանյալներին վճարելիս կոնկրետ գումար չի նշել, միայն ասել է, որ նրանք «դիրխոր» չեն մնա: Վ. Սեդրակյանը նշեց, որ այդ դեպքում ստացվում է, թե ինքը «կատարյալ ապուշ է, կատարյալ անմեղսունակ»:
Հանձնաժողովի տվյալներով՝ 2010 թվականի փետրվարին կալանքի տակ է վերցվել 5 մարդ, 2011 թվականին՝ 17 մարդ, 2012 թվականին՝ ավելի քան 80 մարդ, իսկ այս տարի՝ 2 մարդ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 իսլամական:
Կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային Միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմված են «կամ-կամ« սկզբունքի վրա
Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները, բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել է մեր հանրությունը, մեծածավալ միջոցներ են ներդնում նաև կենսական, մշակութային, հոգևոր և այլ նշանակության կառույցների վերանորոգման կամ կառուցման նպատակով:
ԱՄՆ-ն արդեն իսկ ողջունել է Իրանում քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Ակտիվ քաղաքացիների վրա կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հանրությունը մատնացույց արեց, որ ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ըստ էության հովանավորում է հանցագործներին: Եվ ահա սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել իբր բացահայտման մասին:
Էկոնոմիկայի փոխնախարարը բացառել է, որ ՄՄ հետ բանակցությունները կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Եվրամիության հետ բանակցությունները. «Որոշումն արդեն կայացված է»:
ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Այս գիշեր 02:30-ի մոտակայքում 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆլուլեի հայտարարությունը, թե վստահության և հավատի պակաս կա, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մեզ ոչ մեկն անվստահելի չի համարում: Գործընկերության ճանապարհը մեզ համար դեռ նոր է սկսվել և հավատի մասին խոսելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ë.Ã. սեպտեմբերի 20-ÇÝ Å³ÙÁ 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:
Որոշվել է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է նախատեսում պատրաստվող ահաբեկչության վերաբերյալ կեղծ հաղորդման համար:
Առհասարակ, գուցե սխալ եմ, Հայաստանում իրական անկախություն ոչ ոք չի ուզում: Ո՛չ իշխանությունները, ո՛չ շարքային քաղաքացիները: Երկրի առաջին դեմքերին անկախությունն անգամ խանգարում է. լինել անկախ` նշանակում է` ստանձնել պատասխանատվություն:
«Մի քանի օրով Մոսկվայում եմ: Հայաստան վերադառնալուց առաջ այսօր վերջին անգամ գնացի նորաբաց եկեղեցի…»
Նա հորինվածք է մատուցել մամուլին: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել:
Այն մտցվել է օգոստոսին՝ կապված երկրում ընթացող զանգվածային անկարգությունների հետ:
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով:
Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը:
Անկարայի հանրապետական դատախազությունը սկսել է հետազոտել տվյալ ժամանակվա 300 զինվորականների ֆինանսական ունեցվածքը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Հակատանկային նոր մեքենան ունի մեծ անցունակություն և ունակ է յուրաքանչյուր լանդշաֆտում մարտեր մղել տանկեր դեմ:
«Մեր որոշ պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ չեն միանալու Մաքսային միությանը: Սա սխալ էր կամ գուցե քաղաքականություն էր Եվրոպայի հետ լավ հարաբերությունները շարունակելու, օգուտներ ստանալու համար, բայց սա չպետք է արվեր»:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը հնարավորինս մարդաշատ և ներկայացուցչական դարձնելու համար հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկել բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: