Շահբազյանը 15 տարի առաջ ծեծելով սպանել է Դիանային և թաղել տան հարակից շինության պատի տակ (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը և հայտնաբերել է նաև սպանվածի դին: Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է:

Ա. Շահբազյանը խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է:

Երեկ՝ կեսգիշերին, Ա. Շահբազյանը ոստիկաններին մատնացույց է արել տանը հարակից շինության այն պատը, որի տակ նա թաղել է մահացածին:

Shahbazyan (2)

Shahbazyan (1)

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս