Որոշումն արդեն կայացված է. Կարինե Մինասյանը՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին (տեսանյութ)

Հայաստանի և Մաքսային միության միջև բանակցային գործընթացը նախապատրաստելու համար 7 աշխատանքային խմբեր կձևավորվեն: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ առաջինը ընդհանուր իրավական խումբն է, երկրորդը՝ սակագնային կարգավորման խնդիրների, երրորդը՝ ոչ սակագնային կարգավորման հետ կապված հարցերի, չորրորդը՝ տեխնիկական կարգավորման, հինգերորդը՝ հարկային և մաքսային հարցերի, վերցերորդը՝ ՄՄ ենթակառուցվածքների ուսումնասիրության, յոթերորդը՝ մրցակցության հետ կապված խնդիրների կարգավորման խումբն է:

 Կ. Մինասյանը բացառեց, որ ՄՄ հետ բանակցությունները կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Եվրամիության հետ բանակցությունները. «Որոշումն արդեն կայացված է»:

 Միաժամանակ, նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30