Վրաերթ՝ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արտաշես Ավետիսյանը իր կողմից վարած Hyundai մակնիշի 33 ՏT 501 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում` ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 103 ծառայություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի մոտ 17-20 տարեկան երիտասարդ մի տղա, տեղափոխվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30