![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը ստեղծել է հակատանկային նոր մեքենա
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/17525_src.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության մասնագետները Gürzə պարեկային մեքենայի բազայի հիման վրա ստեղծել են Əqrəb հակատանկային մեքենան:
Վերջինիս սպառազինությունը կազմում են «Սկիֆ» և «Սփայք» տիպի հակատանկային ղեկավարվող հրթիռային համալիրները, ինչպես նաև եզրերին տեղադրված 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիները:
Հակատանկային նոր մեքենան ունի մեծ անցունակություն և ունակ է յուրաքանչյուր լանդշաֆտում մարտեր մղել տանկեր դեմ: Əqrəb-ի առաջին օրինակը ցուցադրվել է այս տարվա հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ: