
Լեհաստանը բանակի արդիականացման վրա 9 տարում ծախսելու է մոտ 45 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանը պլանավորել է առաջիկա 9 տարվա ընթացքում իր բանակի արդիականացման վրա ծախսել մոտ 45 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Լեհաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է այդ պլանը: Նախատեսվում է մինչև 2022 թվականը տեխնիկական արդիականացման պլանի շրջանակներում 14 օպերացիոն ծրագրերի վրա ծախսել 29.4 միլիարդ դոլար, որից 5.2 միլիարդ դոլարը՝ մինչև 2016 թվականը:
Եվս մոտ 13 միլիարդ դոլար ծախսվելու է օպերացիոն ծրագրերից դուրս սարքավորումների գնման վրա: Մամլո ծառայությունը չի հստակեցրել, թե ինչի վրա է ծախսվելու մնացյալ ավելի քան 2 միլիարդ դոլարը՝ հավելելով, որ երկրի անվտանգության համար ծախսերի ցուցանիշը ՀՆԱ-ի 1.95 տոկոսի վրա պահպանելն առաջնահերթ է կառավարության համար: