
Ռուսաստանը կարող է կասեցնել ուկրաինական ածխի ներկրումը. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Վառելիքա-էներգետիկ համալիրի գծով իրավական հանձնաժողովը վաղը դիտարկելու է ուկրաինական ածխի՝ Ռուսաստան ներկրելու նպատակահարմարության հարցը՝ կապված նրանում ծծումբի բարձր (1 տոկոսից ավելի) պարունակության հետ, ինչն էլ բացասական բնապահպանական հետևանքներ է ունենում բնակչության վրա:
Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը: «Գազպրոմ էներգոհոլդինգի» ներկայացուցչի խոսքերով՝ ընկերությունը Ռուսաստանի կենտրոնական հատվածում իր ձեռնարկությունների համար 300.000 տոննա ածուխ է գնում ուկրաինական D.tec ընկերությունից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, որը նա պլանավորել է ստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Ի դեպ, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է միջամտել Ռուսաստանի ու հետխորհրդային երկրների միջև առևտրային պատերազմներին: