ՌԴ դեսպանի հետ քննարկել են Սերժ Սարգսյանի որոշումը

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Բրատիսլավայի Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում ԵՀՄՖ Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի և Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Պավել Կուզնեցովի միջև, որն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում:

Դեսպանը հենց հանդիպման սկզբում հաճելի անակնկալ մատուցեց, հայտարարելով, որ հիացած է սեպտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՀՄՖ-ի 15-ամյա գործունեությանը նվիրված համագումարի կազմակերպական որակից և նրանում ընդունված որոշումներից, որի մասին էլ նոտա է  ուղարկել Կրեմլ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ և ռուս ժողովուրդների հանդեպ ծառացած մարտահրավերների լայն շրջանակները և դրանց հաղթահարմանը նպաստելու ուղիները, Եվրոմիություն-Հայաստան-Ռուսաստան բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը և դրանում Հայաստանի խիստ կարևոր դերակատարությունը՝ որպես կամուրջ հանդիսանալու հնարավորությունները: Այդ համատեքստում կողմերը անդրադարձ կատարեցին Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին ստորագրված Մաքսային Միությանը անդամակցելու անսպասելի որոշմանը, իսկ ընդհանուր գնահատականն էր, որ Եվրամիություն-ԱՊՀ երկրների փոխհարաբերությունները անհեռանկարային են, եթե հիմված են «կամ-կամ» սկզբունքի վրա: Հատուկ նշվեց, որ այդ հարաբերություններում տվյալ երկրների ժողովուրդների շահերից են բխում, որ ցանկացած նոր քաղաքա-տնտեսական միավորման ստեղծումը պետք է նպատակաուղղված լինի տվյալ տարածաշրջանի համար խաղաղությանը, զարգացմանը և բարեկեցությանը, և ոչ թե նոր խնդիրների առաջացմանը:

Քննարկվեցին նաև Սիրիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի շուրջ  տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց կիզակետում հայտնված հայության հանդեպ առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունները:

Հետագա մտքերի փոխանակության ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին հարաբերությունների խորացման, հետագա համատեղ ծրագրերի իրականացման  և հանդիպումները հաճախակի դարձնելու խիստ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը դոկ. Աշոտ Գրիգորյանի հետ մասնակցում էր նաև ԵՀՄՖ փոխնախագահ Հարություն Առաքելյանը:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Տեսանյութեր

Լրահոս