Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը` ծնողական խորհուրդների համաձայնությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մասնավորապես նշվում է. «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման   արդյունավետության բարձրացման   նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են   թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»: Միաժամանակ նախարարը ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031