
Ռուսաստանի քաղաքացին փորձել է Հայաստանից Վրաստան ներկրել չհայտարարագրված ոսկեղեն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության աշխատակիցները հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում ՌԴ քաղաքացի Ա. Ն.-ից առգրավվել են չհայտարարագրած ոսկեղեն: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է օգոստոսի 28-ին: Հայաստանից Վրաստան մուտք գործելիս Ռուսաստանի քաղաքացի Ա. Ն.-ի ձեռքի բեռան զննման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն: Խոսքը գնում է 2 խաչի, 1 շղթայի և 6 մատանու մասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 273.65 գրամ:
Վրացական օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին տուգանվել է չհայտարարագրված ոսկեղենի արժեքով՝ 14.800 լարիով (մոտ 9000 դոլար):