ԱՄՆ-ի կառավարությունը նախագահական ընտրությունների համար հատուկ առաքելություն չի ուղարկի Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունը չի պլանավորել հատուկ առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ առաջիկա նախագահական ընտրություններում դիտարկում իրականացնելու համար:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության աշխատակից Ջոնաս Ստյուարտը: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևելու է միայն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ոչ մեծ խումբը:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031