
Սաակաշվիլիին վարժեցնելը հավանաբար կպահանջի որոշակի ժամանակ. Կախա Կալաձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վարժեցնելը հավանաբար կպահանջի որոշակի ժամանակ:
Կալաձեն նման կերպ է մեկնաբանել Սաակաշվիլիի երեկվա հայտարարությունը. «Սաակաշվիլին մե՛րթ իրեն անվանում է վագրաձի, մե՛րթ էլ՝ այլ կերպ: Ես վստահեցնում եմ, որ պարոն Իվանիշվիլին ոչ մի կենդանու չի պահում վանդակում:
Եթե նա (նախագահը) ցանկություն ունի, ապա ես կարող եմ նրա համար միջնորդել վարչապետի առջև, և թող նա գտնվի այդ կենդանիների թվում, սակայն պայմանով, որ իրեն պահի հանգիստ: Հավանաբար նրա վարժեցման վրա կծախսվի որոշակի ժամանակ»: