
ԱՄՆ-ն այսօր հրապարակելու է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին իր հետախուզական տվյալները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պլանավորել է այսօր հրապարակել իր հետախուզական տվյալները, որոնք առնչվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը: Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՄՆ կառավարությունում եղած աղբյուրը:
Սրանից առաջ ԱՄՆ-ը քանիցս հայտարարել էր, որ ունի Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ, սակայն կոնկրետ տվյալներ չէր հրապարակել այդ մասին: ԶԼՄ-ներում անգամ շրջանառության մեջ էր դրվել այն վարկածը, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հրամանը կարող է արձակած լինել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կրտսեր եղբայր Մահեր Ասադը: