
Կահիրեում մեկնարկել է իսլամականների զանգվածային երթը դեպի նախագահական նստավայր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է իսլամականների զանգվածային երթը: Իսլամականները շարժվում են «Իթթիհադիա» նախագահական նստավայրի ուղղությամբ:
Ակցիան, որին մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, կանայք ու երեխաներ, կրում է խաղաղ բնույթ: Ցուցարարների ձեռքերում կան դեղին թերթիկներ, որոնցում պատկերված են չորս վեր բարձրացրած մատներով ափեր: Դա խորհրդանշում է «չորս» թիվը և հիշեցնում է Կահիրեի կենտրոնում՝ Ռաբիա ալ-Ադաուիյա մզկիթի հրապարակում ցույցի ցրումը:
Այսօրվա ակցիան տեղի «Մուսուլման եղբայրները» անվանել են «օրինականության վերականգնման ուրբաթ»: Նրանց ակտիվիստները ներկայումս կուտակվել են նաև «Գիզա» հրապարակում ու Մուհանդիսին թաղամասում: Իսլամականները չեն թաքցնում, որ մտադիր են փողոցներ դուրս բերել հնարավորինս շատ մարդկանց: