Բաժիններ՝

Քեմերոնն անհրաժեշտ չի համարում Օբամայից ներողություն խնդրելը՝ կապված Սիրիայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հայտարարել է, որ կարիք չկա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ներողություն խնդրել նրա համար, որ բրիտանական խորհրդարանը չի արտոնել երկրի մասնակցությունը Սիրիայի դեմ ռազմական գործողությանը.

«Բանավեճերից ու քվեարկությունից հետո ես չեմ խոսել նրա (Օբամայ) հետ: Սակայն ես հուսով եմ նրա հետ խոսել մոտակա օրվա ընթացքում կամ դրան մոտ ժամկետում: Ես չեմ կարծում, որ այս հարցում անհրաժեշտ է ներողություն խնդրել: Ես կարծում եմ, որ ամերիկյան հասարակությունը, ամերիկյան ժողովուրդը և նախագահ Օբաման ընբռնումով կմոտենան (խորհրդարանի որոշմանը)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031