
Իսրայելն Ուգանդա կարտաքսի 55.000 աֆրիկացու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ու Ուգանդան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ մերձավորարևելյան երկրից տասնյակ հազարավոր աֆրիկացի ապօրինի ներգաղթյալներ կուղարկվեն արևելաֆրիկյան երկիր:
Իսրայելական մամուլի աղբյուրների հաղորդմամբ՝ հրեական պետությունը վճարելու է ներգաղթյալների ճանապարհածախսը (ավիատոմս) և յուրաքանչյուրին հատկացնելու է 1500-ական դոլար: Ակնկալվում է, որ ներգաղթյալներին վտարելու գործընթացը կմեկնարկի արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:
Իսրայելի իշխանությունների գնահատականներով՝ արտաքսման է ենթակա 55.000 աֆրիկացի, որոնք տարբեր եղանակներով հայտնվել են երկրում: Տասնյակ հազարավոր ներգաղթյալներ ընդունելու համաձայնության դիմաց Ուգանդան կստանա իսրայելական նորագույն սպառազինություն ու զինամթերք, նրա ավիապարկը կարդիականացվի, իսկ օդաչուներն ուսուցում կստանան իսրայելական ռազմական բուհերում:
Նշվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում Իսրայելն ու Ուգանդան գտնվում են սերտ հարաբերությունների մեջ: