Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով:
«Կարմիր գիծն, օրինակ, այս ներհասարակական լարվածությունը որևէ ձևով բախումնային իրավիճակի չհասցնելն է: Բարեբախտաբար, այս հանգրվանին երևում է, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության պայքարը քաղաքակիրթ հարթության վրա պահելու և բևեռացած մթնոլորտից հեռու պահելու միտումներն ակներև են այս դեպքում»,- ասում է Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
«ԲՀԿ-ի գործունեությունը քննադատելուց ավելի արդյունավետ կլինի, եթե ներկայացնեք Ձեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը
«Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը վայելում է ոչ միայն ՀՀԿ-ի և երկրի նախագահի աջակցությունը, այլ նաև իր աշխատանքով ապացուցել է, որ արժանի թեկնածու է: Հիմա ես չեմ հասկանում, Երևանի քաղաքացին ինչի՞ պիտի իր ձայնը Օսկանյանին տա, այլ ոչ թե Տարոնին Մարգարյանին»,- ասում է Համլետ Հարությունյանը:
ՈՍԿԻ` գնման գին` 19797.66 (-84.52), բացթողնման գին` 21519.20 (-91.87), ԱՐԾԱԹ` գնման գին` 354.28 (-3.06), բացթողնման գին` 385.09 (-3.32), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19497.29 (+3.59), բացթողնման գին` 21192.71 (+3.91), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9419.39 (+68.72), բացթողնման գին` 10238.47 (+74.7):
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց՝ Apple ընկերությունը պատրաստվում է իր սեփական խաղային վերահսկիչի (ջոյսթիկ) թողարկմանը և այս մասին իր գաղափարով անգամ կիսվել է մի քանի խաղային ընկերությունների հետ մասնագիտական համաժողովի ժամանակ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման դեմ փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
Դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի տան բակում հավաքվել էին նրա մարտական ընկերները, ովքեր հուզմունքով, երբեմն՝ զայրույթով վերլուծում էին կատարվածը:
«Ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը» հարցի պատասխանը կա մի ժողովածուում, որի վրա գրված է` «ՀՀ սահմանադրություն»: Այնտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով:
«Վստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի իննին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը և միանգամայն հնարավոր եմ համարում, որ Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս»,- գրել է Արման Մելիքյանը
Ֆրանսիական մամուլը ՊՍԺ-«Բարսելոնա» դիմակայության նախօրեին շարունակում է թեժացնել մթնոլորտը։
«Էն սահմանների վրա, երբ կռիվը սկսվեց, Հրաչն անընդհատ եղել է Ղարաբաղում` մինչև 94 թիվը, անընդհատ կռվել է, վիրավորվել»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր ձերբակալել է ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին
«Եթե դու համարում ես, որ ժողովուրդը ձայն է տվել քեզ, իսկ Սերժ Սարգսյանը գողացել է քո քվեն, ուրեմն նա ավազակ է: Դրանից հետո բանակցությունը, երկխոսությունն անիմաստ են դառնում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը
Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք և ձերբակալել վարորդներին։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է վստահել Դիեգո Լոպեսին։
Հարկ է նշել, որ սկզբնապես, 2011թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գործը հարուցվել էր կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ:
Երիտասարդն իր մեքենան ուղղում է մարդկանց ամբոխի վրա և վրաերթի է ենթարկում մի կնոջ և մի տղամարդու, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակված են եղել դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենդանության օրոք։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ֆոուլկսի բանակցությունների ժամանակ՝ Սան- Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի հետ:
Մայիսի 18-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 7-րդ անգամ, այս տարի «Տաշիր 2013»-ի հատուկ հյուրը կլինի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը
Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Թուրքիայում 15.2 միլիոն անչափահասներից աշխատում է մոտ 890.000-ը:
Micorsoft-ը մեղմացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների նկատմամբ կիրառվող նվազագույն պահանջները: Հիմա ընկերությունը հնարավորություն է տալիս իր գործընկերներին ավելի կոմպակտ սարքավորումներ արտադրել՝ էկրանի 1024 X 768 թողունակութամբ:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ՝ Հայրունիսա Գյուլի հետ երեկ պաշտոնական այցով ժամանել է Լատվիա:
Չնայած նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին չի էլ առաջարկում դառնալ Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամ, սակայն ռուսական մամուլն ու ռուս վերլուծաբանները շարունակում են սպառնալ Հայաստանին տարբեր սանկցիաներով, եթե Հայաստանը հրաժարվի դառնալ Եվրասիական միության անդամ կամ որոշի չմիանալ Մաքսային միությանը:
Զննությամբ պարզվել է, որ թեև ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների ծրարում առկա է 432 քվեաթերթիկ, սակայն դրանցից 421-ն են Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ՝ ծրարում հայտնվել են մրցակից թեկնածուների՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 և ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկված 1 քվեաթերթիկ:
«Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ո՞ւմ մեղքով կամ պատճառով տապալվեց ընդդիմության՝ միասնաբար հանդես գալու հնարավորությունը: Իրադարձությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ ուժի անունը «Բարգավաճ Հայաստան» է:
Նա հավելել է, որ սիրիական գործող վարչակարգին տապալելը հեշտ գործ չէ՝ հերքելով ամեն տիպի հնարավորություն, որ Ասադը կարող է մնալ իշխանության ղեկին: