Հարսանիքն ավարտվեց ողբերգությամբ (տեսանյութ)

Մարտի 31-ին ՌԴ Իրկուտսկ քաղաքում հարսանեկան արարողությունն ավարտվել է ողբերգությամբ: Այս մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվական կայքերը, մասնավորապես` «vesti.ru»-ն:  «Ռեստորանում տոնում էին հարսանիքը, սակայն մի քանի ժամից ընտանեկան խնջույքը մթագնեց ողբերգությունը, երբ ոգելից խմիչքից տաքացած երիտասարդների միջև սկսվեց վիճաբանություն, իսկ կռվի կենտրոնում հայտնվեց «Մերսեդեսի» վարորդը»,- գրում է կայքը:

Նշենք, որ համացանցում հայտնվել է միջադեպի տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վերոհիշյալ վարորդը մի քանի րոպե վիճաբանելուց հետո նստում իր մեքենան և այն քշում մարդկանց վրա, ում հետ վիճաբանում էր, իսկ վերջիններս էլ հարձակվում են մեքենայի վրա: Արդյունքում երիտասարդն իր մեքենան ուղղում է մարդկանց ամբոխի վրա և վրաերթի է ենթարկում մի կնոջ և մի տղամարդու, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: Իսկ «Մերսեդեսի» վարորդը դիմում է փախուստի:

Տեսանյութեր

Լրահոս