ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի մեքենայի մեջ հայտնաբերված զենքի գործով կալանավորված կա (տեսանյութ)
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկացել է, որ այսօր կալանավորվել է մարտի 26-ին Hyundai sonata մակնիշի՝ 08 ՍՍ 800 համարանիշի և Bently մակնիշի՝ 08 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաներում հայտնաբերված զենքի տերը` Դավիթ Մկրտչյանը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի զենք պահելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք և ձերբակալել վարորդներին։
Մեքենաները պատկանում են ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին. Bently-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, Hyundai sonata-ն՝ ՀՀ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Bently-ն սպասարկում է Աբրահամ Մանուկյանին։ Ինքը Աբրահամ Մանուկյանը մամուլում հերքել է իր տղաների առնչությունը դեպքին` ասելով, թե այդ ժամանակ մեքենայում եղել են իր հարևանները: