Բաժիններ՝

iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակվել էին դեռևս Սթիվ Ջոբսի օրոք

iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակված են եղել դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենդանության օրոք։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ֆոուլկսի բանակցությունների ժամանակ՝ Սան- Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի հետ, գրում է «Վեստին»:

Զրույցի ընթացքում Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակվել են Թիմ Քուքի ղեկավարումից առաջ: Նշենք, որ վերջինս ստանձնել է Apple-ի կառավարումը Ջոբսի մահից հետո։ Հավանաբար ընկերության ներկայացուցիչը նկատի է ունեցել iPhone 5S և iPhone 6 պայմանական անվանմամբ մոդելները:

Տեղեկացնենք, որ  Apple-ի ներկայացուցիչը և Սան- Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը քննարկում էին սմարթֆոնի՝ կորելու կամ գողացվելու դեպքում ավտոմատ կերպով անջատելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930