Բաժիններ՝

Microsoft-ը թույլ է տվել բյուջետային փոքր Windows պլանշետներ արտադրել

Micorsoft-ը մեղմացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների նկատմամբ կիրառվող նվազագույն պահանջները: Հիմա ընկերությունը հնարավորություն է տալիս իր գործընկերներին ավելի կոմպակտ սարքավորումներ արտադրել՝ էկրանի 1024 X 768 թողունակութամբ: Փոխելով խաղի կանոնները, ըստ էության, ընկերությունը կանաչ լույս է վառել 7-8 դյույմանի անկյունագծով էժան մոդելների արտադրության համար, որոնք կկարողանան մրցակցել iPad mini, Kindle Fire HD և Nexus 7 պլանշետների հետ, գրում է «Վեստին»:

Մեղմացնելով փոքր պլանշետների նկատմամբ պահանջները՝ Microsoft-ը, արթնացրել է ավելի վաղ գոյություն ունեցող լուրերն այն մասին, որ իբր ընկերութունը Barnes & Noble գրքերի ցանցի հետ համատեղ պատրաստվում է էժանագին Reader(ընթերցիչ) թողարկել: Ինչպես գրում է ZDNet-ը, 7 դյույմանոց ընթերցիչը կթողարկվի Surface բրենդի տակ: Սարքը կունենա շատ ցածր գին, 1024 X 768 թողունակություն և B&N էլեկտրոնային գրքերի ցանց մուտք գործելու հնարավորություն, և բոլոր հնարավորությունները գնորդների շրջանում հաջողություն ունենալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս