Բաժիններ՝

Կասիլյասը չի հայտնվել Գալաթասարայի հետ հանդիպման հայտացուցակում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է վստահել Դիեգո Լոպեսին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Ենթադրվում էր, որ մադրիդցիների դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով վերականգնվել է ձեռքի ծանր վնասվածքից հետո, կհայտարարվի «Գալաթասարայի» հետ առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը։

Այնուամենայնիվ, «արքայական» ակումբի ավագը հերթական անգամ չի ընդգրկվել հայտացուցակում. դարպասներում տեղ կզբաղեցնի Դիեգո Լոպեսը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաուն և Ռաֆայել Վարանը վերականգնվել են վնասվածքներից և ընդգրկվել են այն 19 ֆուտբոլիստների թվում, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ խաղին:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930