Բաժիններ՝

Apple-ը պատրաստվում է թողարկել սեփական ջոյսթիկը

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց՝ Apple ընկերությունը  պատրաստվում է իր սեփական խաղային վերահսկիչի (ջոյսթիկ) թողարկմանը և այս մասին  իր գաղափարով անգամ կիսվել է մի քանի խաղային ընկերությունների հետ մասնագիտական համաժողովի ժամանակ, գրում է «Վեստին»:

Ինչպես նշում է Pocket Gamer-ը, չի բացառվում, որ սարքը կցուցադրվի արդեն մեկ ամսից:

Apple-ը դեռևս հրաժարվում է մեկնաբանել այս լուրը: Այդուամենայնիվ, լրագրողները հիշել են, որ ոչ վաղ անցյալում այս մասին տեղեկություններ էին հայտնվել մամուլում: Ավելին, 2008թ. ընկերությունը համապատասխան արտոնագիր է ձեռք բերել:

Հարկ է նշել, որ ներկայումս սմարթֆոնների և պլանշետների լայն տարածումը Apple-ին հնարավորություն կտան բազմաթիվ խաղային սարքեր վաճառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930