
Սիրիական ընդդիմության առաջնորդը Բաշար Ասադին հրավիրել է ուղիղ եթերով հեռուստաբանավեճի

Արաբական Al-Watan թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեթ Մոազ ալ-Հաթիբը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրավիրել է ուղիղ եթերով հեռուստաբանավեճի, որը կկարողանան դիտել Սիրիայի բոլոր բնակիչները:
Հաթիբը նաև առաջարկել է ճգնաժամի կարգավորման պլան՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող երաշխավորել իշխանությունից Ասադի անվտանգ հեռացումը, և որ միայն սիրիացիները կարող են որոշել նրա հետագա ճակատագիրը:
Նա հավելել է, որ սիրիական գործող վարչակարգին տապալելը հեշտ գործ չէ՝ հերքելով ամեն տիպի հնարավորություն, որ Ասադը կարող է մնալ իշխանության ղեկին:
Հիշեցնենք, որ վերջերս ալ-Հաթիբը հրաժարական էր տվել, սակայն նրա հրաժարականը չէր ընդունվել: Այժմ նա մտադիր է զբաղեցրած պաշտոնում մնալ մինչև իր վեցամսյա ժամկետի ավարտը: Ալ-Հաթիբը ներկայիս պաշտոնում ընտրվել է 2012 թվականի նոյեմբերին և պաշտոնավարելու է մինչև ընթացիկ տարվա մայիս: