
Ոսկին փոքր-ինչ էժանացավ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 01.04.13թ.-07.04.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 19797.66 (-84.52), բացթողնման գին` 21519.20 (-91.87), ԱՐԾԱԹ` գնման գին` 354.28 (-3.06), բացթողնման գին` 385.09 (-3.32), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19497.29 (+3.59), բացթողնման գին` 21192.71 (+3.91), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9419.39 (+68.72), բացթողնման գին` 10238.47 (+74.7):