«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկած «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի առաջին հարցը՝ միավորումը «Օրինաց երկիր» կուսակցությանը, որոշվեց ընդամենը 10 րոպեի ընթացքում, իսկ երկրորդ հարցի քննարկումը՝ կուսակցության գրանցումն Արդարադատության նախարարությունում, համարվեց անիմաստ:
Ժամը 10։00-ի սահմաններում Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Համբարձում Տաբակյանը, վարելով Volkswagen Golf մակնիշի 31 ԼV 532 համարանիշի ավտոմեքեան, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Նոր Խարբերդ 5-րդ փողոցի բնակիչ Էմին Խչոյանին։
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Ըստ ՊԵԿ-ի՝ 2012թ. օգոստոսի 2-ին Վ.Պողոսյանը նախապես ձեռք է բերել սննդային էթիլ սպիրտ, այն ջրով բացել և «Символ России», «Знатная» և «Национальная валюта класик» տեսակի օղիների տարաների մեջ շշալցրել իր բնակարանում պատրաստած կեղծ օղին: Իսկ շշերի բկանցքերը փակել է իր կողմից նախապես ձեռք բերված թիթեղյա պտուտակաձև կափարիչներով:
Բացի այդ, դա հնարավորություն կտա ուղիղ առաքումներ սկսել Աֆրիկայից Ռուսաստան, ինչը զգալիորեն կկրճատի արտադրանքի մատակարարման ժամկետը:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի առաջ հավաքվել էին բանակում մահացած զինվորների մայրերը: Վերջիններս պնդում էին, որ նախագահ Սերժ Սարգսյանին նամակներ հանձնելուց հետո իրենց երեխաների գործով քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել:
«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգում երկու հարց էր ընդգրկված՝ կուսակցության միավորումը «Օրինաց երկիր» կուսակցության հետ և կուսակցության գրանցումը Արդարադատության նախարարությունում, քանի որ մեկ անգամ ԱՆ-ն արդեն մերժել է գրանցումը:
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարի աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը:
Մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև, ինչպես և անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը և ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում:
Ապրիլի 20-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը վերջին տարիներին անպտղությամբ տառապող զույգերի թվի աճ է նկատում: Մասնագետը, սակայն, դժվարանում է պատճառներ առանձնացնել:
Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից: Դա նման է ինքնասպանության, սակայն ըստ իրավապաշտպանի` դեռևս չի կարելի ասել, որ դա ինքնասպանություն է:
Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Մելիք-Ստեփանյանը դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
Գյուղացիները պատմել են, որ Ա. Գևորգյանը դիմել է Մարմարաշենի գյուղապետ 52-ամյա Էդվարդ Հակոբյանին, և երկուսով դիտողություն են արել Ռ. Հասանյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ «իմ ոչխարներն են, որտեղ կուզեմ, կարածացնեմ» և փորձել է հարձակվել նրանց վրա, ինչի ժամանակ էլ գյուղապետը 1-2 մուշտի է տվել, իսկ Ա. Գևորգյանը, ում ձեռքին եղել է սպորտային մեկնարկ տալու համար նախատեսված ատրճանակ, թաքցրել է, և այդ ատրճանակը տեսել է Ռ. Հասանյանը։
Կաշառակերությունը տարածված է կրթության, բանակի, բժշկության, շինարարության, սոցիալական ապահովման, կոմերցիոն գործունեության ոլորտներում:
Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը, որ երեկ ժամը 11:40 սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիահերձմանը մասնակցում էր նաև զինվորի հայրը։
ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
«Ես շատ ուրախ եմ, որ դիահերձումը կատարում է բաժնի պետ Շավարշ Գևորգյանը, իրենք գիտեին, որ ես թույլ չեմ տա, որ դիահերձումը կատարի Վիգեն Ադամյանը, որովհետև նա հանցագործ է, մնացածը մտնենք-դուրս գամ, ես ձեզ կասեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը
«Բավարիայի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսենլ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
2011 թվականին էլ MKEK-ն Ադրբեջանին վաճառել էր 718.095 դոլարի ապրանքներ:
Հնդկաստանը դեռ 2007 թվականին բոյկոտել էր տվյալ նախագծի շուրջ պաշտոնական բանակցությունները` անվտանգության խնդիրների պատճառով:
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մտադիր չէ պատերազմել հարևանների դեմ, Վրաստանը ցանկանում է բարեկամություն անել Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
«Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում շախմատ դասավանդող Նարեկ Վարազդատյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից»:
Տուժածներ ու ավերածություններ չկան:
«Երևանի ավագանու ընտրություններում ինքն անձամբ իր ձայնը տալու է ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանին»:
«Վերադառնալով 21-րդ դարի Հայաստան՝ արձանագրենք, թե որն է այս պահին ցանկացած խելամիտ (ոչ անպայման ընդդիմադիր) քաղաքացու ցանկությունը, որպեսզի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոչ մի կուսակցություն չհավաքի 40 տոկոս, և Երևանի քաղաքապետը ընտրվի քաղաքական իրական համաձայնությունների արդյունքում»:
Քաղաքացի Վահան Ամիրխանյանը «Թեղուտ» ընկերությունից պահանջում է հեռացնել Շնող գյուղում գտնվող իր հողամասերի շուրջ արված պարիսպը: