Բաժիններ՝

Միջադեպ Արարատի մարզում. բերման ենթարկվածների թվում է նաև Մարմարաշենի գյուղապետը

Երեկ՝ ապրիլի 19-ին, միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ռուստամ Հասանյանը և հայտնել, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում վիճաբանություն է տեղի ունցել իր և 2 անձանց միջև, որի ժամանակ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն, իսկ մեկ ուրիշի ձեռքին էլ ինքը նկատել է զենք, որը սակայն չի օգտագործվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ամբիկ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրում, երբ Ռ. Հասնյանը իր ոչխարները արածեցնելու նպատակով մտցրել է նշված արոտավայր։

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ Ա. Գևորգյանը դիմել է Մարմարաշենի գյուղապետ 52-ամյա Էդվարդ Հակոբյանին, և երկուսով դիտողություն են արել Ռ. Հասանյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ «իմ ոչխարներն են, որտեղ կուզեմ, կարածացնեմ» և փորձել է հարձակվել նրանց վրա, ինչի ժամանակ էլ գյուղապետը 1-2 մուշտի է տվել, իսկ Ա. Գևորգյանը, ում ձեռքին եղել է սպորտային մեկնարկ տալու համար նախատեսված ատրճանակ, թաքցրել է, և այդ ատրճանակը տեսել է Ռ. Հասանյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ա. Գևորգյանը ներկայացրել է ատրճանակը և հետաքննիչի որոշմամբ, բոլորը ենթարկվել են բժշկական փորձաքննության, որով պարզվել է, որ Ռ. Հասանյանը գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս