Բաժիններ՝

Սննդային էթիլ սպիրտն իրացրել են որպես ռուսական օղի

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հայտնաբերել է կեղծ օղու հերթական խմբաքանակը։

Ըստ ՊԵԿ-ի՝ 2012թ. օգոստոսի 2-ին Վ.Պողոսյանը նախապես ձեռք է բերել սննդային էթիլ սպիրտ, այն ջրով բացել և «Символ России», «Знатная» և «Национальная валюта класик» տեսակի օղիների տարաների մեջ շշալցրել իր բնակարանում պատրաստած կեղծ օղին: Իսկ շշերի բկանցքերը փակել է իր կողմից նախապես ձեռք բերված թիթեղյա պտուտակաձև կափարիչներով:

Այնուհետև նույն օրը Վ.Պողոսյանը իր պատրաստած 100 շիշ 0,5լ. տարողությամբ կեղծ օղին փորձել է իրացնել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված` չի հասցրել իրագործել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու համար։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930