ԱՄՆ պետդեպարտամենտը լրջորեն քննադատել է Ադրբեջանին
Haqqin.az-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարի աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Ադրբեջանին վերաբերող մասում ընդհանուր առմամբ ասվում է, որ Ադրբեջանում բոլոր ոլորտներում լրջորեն խախտվում են մարդու իրավունքները:
Զեկույցում ամենամեծ խնդիրների թվում նշված են քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, ընդդիմության սահմանափակ գործունեությունը, ինչպես նաև ազատ հանրահավաքների հետ կապված իրավունքների խախտումը:
Բացի այդ, զեկույցում հատուկ տեղ է տրվել իշխանությունների կողմից ԶԼՄ-ների վրա ճնշումների բանեցումը և իշխանությունների կողմից լրագրողների հանդեպ գործադրվող մեծ թվով բռնությունների հանդեպ անտարբերություն ցուցաբերելը: Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է կեղծ մեղադրանքներ` մամուլի դատական հետապնդման համար:
Սահմանափակված ընդդիմադիր թերթերի տարածումն ու պետհիմնարկներում տվյալ թերթերի հայտնվելը: Իրավիճակը հատկապես ծանր է Նախիջևանում: Իշխանությունները Կապի նախարարության միջոցով վերահսկում են ինտերնետ-պրովայդերներին:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սահմանափակել խոսքի ազատությունը` ընդդիմության արգելելով անցկացնել բողոքի ակցիաներ: Սահմանփակված է նաև ասոցիացիաների ազատությունն ու դավանաբանական ազատությունը:
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանում գոյություն չունի անկախ դատական իշխանություն, դատավորները գործնականում կախված են գործադիր իշխանությունից: Դատական համակարգը շարունակում է մնալ կոռումպացված և անարդյունավետ: Դատավորներն ու դատախազները գտնվում են նախագահի աշխատակազմի և Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո:
Թեև զեկույցում ասվում է, որ իշխանությունները պայքար են մղում կոռուպցիայի դեմ, սակայն դրա հետ մեկտեղ էլ ընդգծվում է, որ կոռուպցիան տարածված է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բոլոր ճյուղերում` կառավարական մակարդակով:
Չինովնիկների շրջանում կոռուպցիան տարածված է բազմաթիվ ոլորտներում` ներառյալ կրթությունը, բժշկությունը, կոմերցիոն գործունեությունը, շինարարությունը, սոցիալական ապահովումը, իրավապահ ու դատական համակարգերը: