Բաժիններ՝

Վրաստանը փոքր գյուղ չէ, ինչպես որ արտահայտվել է Իվանիշվիլին. Սաակաշվիլի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի խփորհրդարանական փոքրամասնություն Միասնական ազգային շարժում կուսակցությունը երեկ հանրահավաք է կազմակերպել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Դրան մասնակցել է ավելի քան 10.000 մարդ: Իր ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հպարտ է, որ այդքան մարդ հավաքվել է` աջակցելու համար իր կուսակցությանը.

«Ձեզ ձերբակալել են, ձեզ հանել են աշխատանքից, ձեզ սպառնացել են, սակայն դուք ամեն դեպքում դուք եկել եք, քանի որ կա մեկ բան, որը ցավոք շատերը չեն հասկանում: Շատերը չեն գնվում միլիարդներով, չեն գնվում գաղափարները, ազնվությունը: Եվ մենք այժմ այստեղ պաշտպանում ենք դեպի Արևմուտք կողմնորոշված Վրաստանի ազատության ու անկախության գաղափարը:

Այսօր զարթոնքի օր է նաև կառավարության համար: Մենք կառավարությանը ձեռք ենք մեկնում և առաջարկում ենք Վրաստանի հետ համատեղ կառուցել մեր Վրաստանը: Վրաստանը փոքր գյուղ չէ, ինչպես որ արտահայտվել է Իվանիշվիլին: Վրաստանը մեծ երկիր է, որը դեռ ոչ վաղ անցյալում օրինակելի է բազմաթիվ երկրների համար»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մտադիր չէ պատերազմել հարևանների դեմ, Վրաստանը ցանկանում է բարեկամություն անել Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս