Բաժիններ՝

19-ամյա զինվորի դիազննությունն ավարտվել է. դեռ պարզ չէ՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն

Քիչ առաջ  ավարտվել է երեկ ժամը 11:40 սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիահերձումը: Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից: Դա նման է ինքնասպանության, սակայն ըստ իրավապաշտպանի` դեռևս չի կարելի ասել, որ դա ինքնասպանություն է: Նա նաև նշեց, որ դեպքի մասին առավել հանգամանալից տեղեկություններ կհայտնի երկուշաբթի: Հիշեցնենք նաև, որ որդու դիահերձմանը ներկա էր գտնվում նաև հայրը, ում սիրտը, սակայն, չէր դիմացել: Վերջինս դիահերձման սենյակից դուրս գալով ուշաթափվել է: Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա հայհոյելով դուրս է եկել շենքից: Իրավապաշտպանի խոսքով` հայրը պետք է չմասնակցեր որդու դիազննությանը, և նշյալ պահվածքը բնորոշ է շոկային վիճակում գտնվող մարդուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս