Բաժիններ՝

Երկրաշարժ Չինաստանում. զոհվել է ավելի քան 70 մարդ

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900:

Լրատվամիջոցների հավաստմամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 71 մարդ և վիրավորվել 600:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930