Բաժիններ՝

Թուրքական MKEK-ը նախորդ տարի Ադրբեջանին վաճառել է ավելի քան 600.000 դոլարի զենք և զինամթերք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`թուրքական Մեքենաշինության ու քիմիական արդյունաբերության կազմակերպությունը (MKEK) 2012 թվականին 31 երկրի վաճառել է 55.367.000 դոլարի արտադրանք:

Այդ երկրների թվում է ընդգրկվել նաև Ադրբեջանը, որին նախորդ տարի MKEK-ը վաճառել է 1.089.000 լիրայի (605.539 դոլար) զենք ու զինամթերք: 2011 թվականին էլ MKEK-ն Ադրբեջանին վաճառել էր 718.095 դոլարի ապրանքներ:

Թեև 2011 թվականին կողմերի միջև կնքվել էր պայմանագիր` Т-155 տիպի հաուբիցի 36 հաուբիցի մատակարարման մասին, սակայն ցայժմ դրանց առաքումը ձգձգվում է: Այդ հաուբիցների շարժիչները գերմանական MTU ընկերության արտադրության են, որն էլ հրաժարվում է Ադրբեջանին հատկացնել դրանք` իր քայլը պատճառաբանելով Ղարաբաղյան հակամարտության գործոնով: Դրա հետ կապված` թուրք-ադրբեջանական կողմը նոր շարժիչների փնտրտուքի մեջ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս