Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարան. «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը

2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ`  Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև  քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը  տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:

Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում  հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:

Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը  հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930