Բաժիններ՝

Ի՞նչ կպարզի սպանված զինվորի դիահերձումը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է 168.am-ի թղթակիցը, այս պահին  Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տեղի է ունենում ժամկետային զինծառայող Րաֆֆի Մարաշլյանի դիազննությունը: Հիշեցնենք, որ երեկ  ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը: Դատաբժիշկ է նշանակվել հիշյալ կենտրոնի պետ Շավարշ Գևորգյանը, իսկ  ՀՀ ՊՆ Քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերի բաժանմունքի քննիչ Լևոն Պետրոսյանը նշանակվել է որպես քննիչ: Վերջինս, ի դեպ,ներգրավված է եղել թե սպանված Տիգրան Օհանջանյանի, թե Արտակ Նազարյանի գործերում: Դիազննությանը մասնակցում են նաև Րաֆֆի հայրը և Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս 168.am-ի հետ  զրույցում տեղեկացրեց, որ հանձնարարականի կարգով դիահերձմանն են մասնակցում ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա  Բադալյանը: «Երբ դիակը բերում են դատաբժշկական կենտրոն, դիակին կից բերում են սպանվածի  փաստաթղթերը և քննիչի կողմից  կայացված որոշումը դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Այդ որոշման մեջ կա հատուկ բաժին, որը կոչվումէ գործի հանգամանքները: Ըստ զորամասի հրամանատարի բանավոր պատմածի` զինվորին սպանել են խրամուղում մարտական հերթափոխը փոխելու պահին: Նրա կողքին մարդիկ չեն եղել, նրանից բոլոր զինվորները գտնվում էին 40-ական մետր հեռավորության վրա։ Զինվորները հերթափոխը փոխելու ժամանակ խրամուղիով չեն գնում զորամաս, գնում էին գետնատնակից, որտեղ պահում են նրա անձնական իրերը և զենք- զինամթերքը: Ես շատ ուրախ եմ, որ դիահերձումը կատարում է բաժնի պետ Շավարշ Գևորգյանը, իրենք գիտեին, որ ես թույլ չեմ տա, որ դիահերձումը կատարի Վիգեն Ադամյանը, որովհետև   նա հանցագործ է, մնացածը մտնենք-դուրս գամ, ես ձեզ կասեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս